//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մերի Բաբայանը կներկայացնի իր նոր, հուզիչ տեսահոլովակը

403 total views, 1 views today

Երգչուհի Մերի Բաբայանը երբեք չի կարողանում անտարբեր լինել մարդկային ճակատագրերի հանդեպ: Նա ցավ է ապրում, երբ տեսնում է անապահով ընտանիքներում մեծացող երեխաներին, ովքեր բազմաթիվ երազանքներ ունեն:Մերի Բաբայանը՝ ամուսնու դերասան Իվան Մովսիսյանի հետ միասին հնարավորության չափով օգնում է նման ընտանիքներին:

Բոլորովին պատահական չէ, որ երգչուհու նոր տեսահոլովակը իրական մի պատմություն է ներկայացվել:

Այսօր՝ փետրվարի 11-ին Մերի Բաբայանի նոր տեսահոլովակի  շնորհանդեսը:

Norhayacq.am-ի հետ զրույցում Մերի Բաբայանը նշեց, որ տեսահոլովակի գաղափարը ծնվել է 4 տարի առաջ:

«Իմ լավ բարեկամը՝ Գարիկ Երանոսյանը պատմեց իր սանիկների մասին, ովքեր բնակվում են Ապարանում: 6 երեխաների հայրը մոմավաճառ է ու դժվարությամբ է հոգում ընտանիքի կարիքները: Մայրը՝ հիվանդ է և չի կարող աշխատել: Գարիկը ասեց, որ ինքը այդ մասին երգ է պատրաստում, որը կիսատ է: Երաժշտությունը տպավորվեց իմ մեջ ու միայն այս տարի հնարավոր եղավ միս ու արյուն տալ այդ գաղափարին: Նշեմ, որ մենք այդ ընտանիքի հետ արդեն բարեկամներ ենք: Բանաստեղծ Արեգ Գրիգը գրեց երգի բառերը:Երաժշտությունը հեղինակել ենք ես և Գարիկ Երանոսյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, Էջմիածնում և Պուշկինոյում: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է: Հուզիչ պատմություն է և կարծում է դուր կգա իմ երաժշտաարվեստի երկրպագուներին»,-նշեց Մերի Բաբայանը:

Norhayacq.am-ի խմբագրակազմը շնորհավորում է տեսահոլովակի ստեղծագործական խմբին և մաղթում բարի ընթացք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։