Վրաստանում ավտովթարի հետևանքով վերջին տուժած երեխան ևս տեղափոխվեց Երևան

Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով վերջին տուժած երեխան տեղափոխվել է Երևան, չորեքշաբթի երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նա արդեն հետազոտվում է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր» – փոխանցում է նախարարը: