Շփման գծի հերթական դիտարկմանը ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում:

Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: