ԱԳ նախարարը Բաթումիում քննարկել է հայ-վրացական օրակարգի մի շարք հարցեր. ԱԳՆ

Հուլիսի 11-ին Բաթումի 16-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նաև խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում։