Նախադեպը չունեցող համերգ ազատության հրապարակում. ֆուտբոլային նոր ակումբ է մտնում ասպարեզ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աջակցությամբ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ. եզրափակչի նախօրեին տեղի կունենա NOAH MUSIC FEST-ը: Այս մասին հայտարարությունը տեղադրված է «Նախադեպը չունեցող համերգ ազատության հրապարակում» վերտառությամբ ստեղծված Facebook-յան միջոցառման մասին հայտարարության մեջ:

«Փառատոնի շրջանակներում տեղի կունենա երիտասարդ, նոր ու ամբիցիոզ ֆուտբոլային «ՆՈԱ» ակումբի պրեզենտացիան, որին կհաջորդի աննախադեպ համերգային ծրագիր: Համերգի գլխավոր հյուրը երաժշտական մի շարք մրցանակների նոմինանտ, երաշժտական ամենամեծ փառատոնների սպասված հյուր ST-ն է:

Պատրա՞ստ եք ամռան ամենաթեժ փառատոնին: NOAH FEST-ի բեմը կմիավորի Հայաստանի և Ռուսաստանի արտիստներին: Համերգային ծրագրում այնպիսի աստղեր են, ինչպիսին են BLACK STAR-ից ՄԻՇԱ ՄԱՐՎԻՆԸ, ԱՐՍԸ և ՆԱԶԻՄԱՆ: Հանդես են գալու Noah Music լեյբլի աստղեր 8ADIM-ը, ԼԻԼԱՆ, JMAR-Ը, CLAY-Ը և ԱՐՏՅՈՄ ԴՈԳՄԱՆ: Իրենց ելույթներով կներկայանան նաև լայն ճանաչում ունեցող երաժիշտներ ԻՎԱՆ ՎԱԼԵևԸ, ԱՐԱՄ MP3-Ը ու «ԳԱՐԻԿ ԵՎ ՍՈՆԱ» ԲԵՆԴԸ:

ՆՈԱ ֆուտբոլային ակումբի պրեզենտացիայից և երաժշտական ծրագրից բացի, NOAH FEST-ը կվերածվի իսկական սպորտային հարթակի, որի տարածքում կանցկացվել ֆուտբոլային խաղեր ֆուտբոլիստների և արտիստների միջև:

Դե ինչ, հանդիպում ենք ՀՈՒԼԻՍԻ 26-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է», – ասված է հայտարարության մեջ: