«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ռեկորդային գնով ձեռք բերել պաշտպանի

«Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է ռեկորդային 80 մլն ֆունտով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ներկա պահին աշխարհի ամենաթանկ պաշտպանը Վիրջիլ վան Դեյքը, որի համար «Լիվերպուլը» 2018թ. ձմռանը «Սաութհեմփթոնին» վճարեց 75 մլն ֆունտ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերը» մերժել էր «ՄՅՈւ»-ի առաջարկը՝ Մագուայրի տրանսֆերի վերաբերյալ: Մանչեսթերյան ակումբը խաղացողի համար առաջարկել էր 70 մլն ֆունտ: Բացի այդ, պաշտպանին ցանկանում է ձեռք բերել Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին»: Նախորդ մրցաշրջանում Մագուայրը «Լեսթերի» կազմում ԱՊԼ-ում մասնակցել էր 31 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: