ԲԴԽ-ն մերժեց Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր հրապարակած որոշմամբ մերժեց Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը:

Նախշուն Տավարացյանի՝ վերջերս ստանձնած ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ նիստ էին հրավիրել խորհրդի 6 անդամներից 3-ը` Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը: Նիստը մեկնարկել էր երեկ և հետաձգվել: