Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը

Երևանի քաղաքապետարանը չի ընդունել Արշակունյաց պողոտայում ընկերության ճաքալցում արած անորակ աշխատանքը, հայտնել է Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

«Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցման աշխատանքներ է կատարել մրցույթը հաղթած ընկերությունը: Քաղաքապետարաննը հրաժարվել է ընդունել աշխատանքի արդյունքը, և ընկերությունը իր միջոցների հաշվին հիմա ճաքալցման փոխարեն ամբողջական ասֆալտապատում է այդ հատվածը»- գրել է Ավագանու անդամը:

Ավելի վաղ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էին մեկնարկել:

Քաղաքապետարանը չի ընդունել անորակ աշխատանքը Արշակունյաց պողոտայում: Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցման աշխատանքներ է կատարել մրցույթը հաղթած ընկերությունը: Քաղաքապետարաննը հրաժարվել է ընդունել աշխատանքի արդյունքը եւ ընկերությունը իր միջոցների հաշվին հիմա ճաքալցման փոխարեն ամբողջական ասֆալտապատում է այդ հատվածը:

Gepostet von Ashot Sargsyan am Donnerstag, 18. Juli 2019