Քոչարյանը Վերաքննիչում ներկա էր իր գույքի կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ներկա էր իր գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը։

2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի գույքի և բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:

Վերաքննիչը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար:

Երկրորդ նախագահը կալանավորված է հունիսի 25-ից: