Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Ամերիկացի աստղ Բեյոնսեն յութուբի իր պաշտոնական ալիքում հրապարակել է «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի սաունդրեքի տեսահոլովակը: Երգը կոչվում է «Spirit» (ոգին): Տեսահոլովակը 3 օրվա ընթացքում ավելի քան 12.5 մլն դիտում ունի, ու այն ժամ առ ժամ ավելանում է:

Բեյոնսեն ոչ միայն կատարում է երգը, այլեւ Դիսնեյի հայտնի մուլտֆիլմի նոր տարբերակում հնչյունավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ Նալային:

25 տարի անց 1994 թ. լույս տեսած «Առյուծ արքայի» նոր տարբերակի պրեմիերան կայացել է այս տարի հուլիսի 9-ին Լոս Անջելեսում: Երեկվանից՝ հուլիսի 18-ից, այն ցուցադրվում է նաեւ հայաստանյան կինոթատրոններում: