Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 11 ուկրաինացի դեսպանների է ազատել աշխատանքից: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում, հայտնում է  РИА Новости-ն:

11 դեսպանների թվում  աշխատանքից ազատվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լատվինինը:

Ավելի վաղ Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նախագահը որոշում է կայացրել 12 երկրում առաքելություն իրականացնող դեսպաններին փոխելու մասին: Կայքը նշում է, որ ազատումը տարածվել է անգամ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի վրա:

Համաձայն ազատման հրամանագրերի, Վլադիմիր Զելենսկին իրենց պաշտոններից հեռացրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալովին, Հորդանանում դեսպան Սերգեյ Պասկոյին, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Չիլիում դեսպան Յուրի Դյուդինին, Վատիկանում, Հռոդոսում եւ Մալթայում դեսպան Տատյանա Իժեւսկայային, Կիպրոսում դեսպան Բորիս Գումենյուկին, Թուրքմենստանում դեսպան Վալենտինա Շեւալեւային, Վիետնամում եւ Կամբոջայի թագավորությունում դեսպան Ալեքսեյ Շովկոպլյասին, Հայաստանում դեսպան Պյոտր Լատվինին, Նիգերիայում, Գանայում, Բենինում, Սիեռա Լիոնեում դեսպան Վալերի Ալեքսանդրուկին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում դեսպան Տարաս Կուզմիչին եւ Մարոկկոյում դեսպան Յարոսլավ Կովալին: