Իսպանիան միայն 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային. Եվրո 2019-ի եզրափակչում՝ Պորտուգալիա-Իսպանիա

Երեւանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակչի 2-րդ մասնակիցը հայտնի դարձավ միայն 11-մետրանոց հարվածաշարով։

Քիչ առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Իսպանիան շրջանցեց Ֆրանսիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հաղթողը չորոշվեց նաեւ լրացուցիչ 2 խաղակեսերում, ու նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար։

Ավելի դիպուկ գտնվեցին իսպանացիները։ Հաղթեցին 4։3։ Եզրափակչում Իպանիան կհանդիպի Պորտուգալիայի հետ, որն այսօր ավելի վաղ առաջին կիսաեզրափակչում 4։0 հաշվով շրջանցել էր Իռլանդիային։

Եվրո 2019-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում։ Կսկսվի 20։30-ին։ Սա կլինի այս թիմերի 2-րդ հանդիպումը այս մրցաշարի շրջանակներում։ Նրանք միմյանց դեմ էին դուրս էկել նաեւ խմբային փուլում, որում խաղն ավարտվել էր 1։1