Էական բարեփոխում կլինի 500 բժշկական կենտրոնի համար. Արսեն Թորոսյան

Ավելի քան 500 բժշկական հաստատությունների կողմից Առողջապահության նախարարություն ներկայացվող հաշվետվությունների տրամադրման կարգն այսուհետ կպարզեցվի․ եթե նախկինում այդ ԲԿ-ները տարվա մեջ մի քանի անգամ էին հաշվետվություն ներկայացնում, ապա այժմ կներկայացնեն ընդամենը մեկը՝ տարեկան հաշվետվությունը։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք սրանով թույլ ենք տալիս ԲԿ-ներին կենտրոնանալ իրենց հիմնական գործի վրա, ոչ թե ամբողջ օրը թուղթ լրացնել, որոնցից շատերը երբեւէ չեն օգտագործվել կամ հայտնել այնպիսի տվյալներ, որոնց կարիքը չկա»,- ասաց  Թորոսյանը՝ նշելով՝ «էական բարեփոխում կլինի 500 ԲԿ-ի համար»։ Նախարարը նաեւ հայտնեց, որ քայլեր են ձեռնարկում պետպատվերի տրամադրման կարգն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ՝ ձերբազատվելով բյուրոկրատական քաշքշուկներից։

«Աշնանը կընդունենք այդ փոփոխությունները եւ մյուս տարի արդեն պետպատվերի տրամադրման կարգը կլինի առավել դյուրին, ինչի նպատակով արդեն իսկ գործարկված է էլեկտրոնային առողջապահության համակարգը, որի շնորհիվ բազմաթիվ տվյալներ ստանում են օնլայն տարբերակով»,- ասաց նախարարը։