Առնվազն 19 մարդ զոհվել, 32-ը վիրավորվել են Կահիրում մեքենաների բախմանը հետևած պայթյունի հետևանքով

Առնվազն 19 մարդ զոհվել և 32-ը վիրավորվել են Կահիրեում՝ Եգիպտոսի Ազգային հակաքաղցկեղային ինստիտուտի մոտակայքում պայթյունի հետևանքով, երբ ավտոմեքենան, ընթանալով երթևեկության ուղղությանը հակառակ, բախվել է երեք այլ մեքենաների: Այս մասին հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ կազմակերպված գործողություն։