Ջրատարը մաքրելիս հայտնաբերվել է դի. փորձում են պարզել ինքնությունը

Օգոստոսի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը կովշով ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերվել է դի։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, պարզելու համար՝ ինչ սեռի է պատկանում դին, ինպես նաև՝ նրա ինքնությունը։