Գրենլանդիայում մեկ օրվա ընթացքում մոտ 10 մլրդ տոննա սառույց է հալվել

Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով, այս տարվա ամռանը՝ հուլիսի վերջերին, Գրենլանդիայում Ցելսիուսի սանդղակով 22 աստիճան ռեկորդային բարձր տաքություն է արձանագրվել, որի արդյունքում քայքայվում է սառույցի շերտը: Մեկ օրվա ընթացքում 10 միլիարդ տոննա սառույց է հալվել:

Վավերագրող ռեժիսոր Կասպար Հարլոեևը կլիմայի փոփոխության խնդիրների մասին ֆիլմ է նկարահանում և օգոստոսի 1-ին նկարահանել է սառույցների ռեկորդային քանակի հալոցքը: