Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հուշարձանը. ներկա էին Աննա Հակոբյանն ու ՊՆ փոխնախարարը

Մեծամորում այսօր`օգոստոսի 12-ին, բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի և մյուս զինծառայողների հուշարձանը:

Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների հարազատները, Պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հուշարձանը բացեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության գաղափարը:

«Սաշայի ծնողի ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որ այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ ծառայի»,- ասաց հուշարձանի հեղինակը: