Չինաստանում մրրիկի զոհ է դարձել 44 մարդ

Չինաստանում «Լեկիմա» մրրիկի զոհ է դարձել 44 մարդ:

«Լեկիմա»-ն Չինաստանի արևելքը պատուհասած 9-րդ մրրիկն է այս տարվա ընթացքում: Մրրիկը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, ավերվել են պետական և մասնավոր ընկերությունների շենքեր և բնակելի տներ:

Քամու արագությունը հասել է ժամում 187 կիլոմետրի: Մոտ 1 միլիոն 200 հազար մարդ տարհանվել է: Հազարավոր չվերթներ չեղարկվել են:

Մրրիկը շարժվում է դեպի Պեկին, սակայն, ըստ օդերևութաբանական կենտրոնի, հասնելով մայրաքաղաքին՝ «Լեկիմա»-ն կթուլանա: