Համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 11-ին հերթական դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտեցին:
Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` թմրանյութն իրացնող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: