Միջազգային ռազմական մրցույթում Հայաստանի թիմն առաջին տեղը գրավեց

Այսօր Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվեցին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումների արդյունքները:

Առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:

Մրցումների մասնակիցներն օգոստոսի 3-ից սկսած մրցում էին ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի և Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները: