Ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քիչ առաջ ձերբակալվել է մայրաքաղաքում լուսացույցների տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: