Ապօրինի ծառահատման մասին լրատվական կայքի հրապարակման հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Անտառային գոտիներում պարբերաբար կատարվող շրջայցերից զատ, ոստիկանները հետամուտ են նաև քաղաքացիների արձագանքներին: Անպատասխան չի մնում որևէ դիմում-բողոք, լրատվական կայքի որևէ հրապարակում:
Օգոստոսի 12-ին «hetq.am» լրատվական կայքում. «…փայտով բարձված մեքենան Սևան-Երևան մայրուղուց թեքվեց դեպի Գավառ» վերտառությամբ հրապարակված հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցռումների արդյունքում պարզվել է, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 39-ամյա մի բնակիչ հուլիսին Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը օգոստոսի 12-ին իր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով տեղափոխել է Գավառ և վաճառել տեղի բնակիչներից մեկին:
Փայտանյութը հայտնաբերվել է: Դիլիջանցի 39-ամյա տղամարդը վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: