Երթևեկության փոփոխություն Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով այսօրվանից Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան, որի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները», – ասված է հաղորդագրությունում: