Որոնք են Երկիր մոլորակի այն վայրերը, որտեղ մարդկանց մուտքը խստիվ արգելվում է

Յուրաքանչյուրը կցանկանար գոնե մեկ անգամ լինել այս վայրերում, սակայն ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը։ Սակայն դրանց մասին հնարավոր է ընթերցել և պատկերացնել, թե ինչպիսի տեսք ունեն այդ օբյեկտներն իրական կյանքում։

Ահա թե որոնք են ամեահետաքրքիր, բայց արգելված վայրերը մոլորակի վրա։

Համաշխարհային սերմնապահեստարան, Նորվեգիա

Եթե միջուկային պատերազմը կամ գլոբալ այլ աղետը ոչնչացնում են քաղաքակրթություններ, ապա ողջ մնացածներին կարող է փրկել Համաշխարհային սերմնապահեստարանը։ Այն գտնվում է Շպիցբերգեն կղզում. այնտեղ անվտանգ կերպով պահպանվում են գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի սերմեր։ Վայրը պատահական չի ընտրվել. տեկտոնական ակտիվությունն այնտեղ բարձր չէ, իսկ մշտական ցուրտը որոշ ժամանակով ապահովում է սերմերի պահպանումն անգամ հատուկ սառցարաններից դուրս։

Սերմերի բոլոր նմուշները պահվում են կնքված ծրարներում, որոնք գտնվում են հատուկ պլաստիկե տոպրակներում, որոնք էլ, իրենց հերթին, պահվում են կոնտեյներներում։ Ներսում տեղը բավական է 4,5 մլն սերմ տեղավորելու համար։ Նորվեգիան նախագծի համար վճարել է 9 մլն դոլար իր գրպանից, չնայած որ յուրաքանչյուր երկիր պահեստարանում իր անկյունն ունի։

Սերմերի բանկ մուտք գործել թույլատրվում է ոչ բոլորին, սակայն Համաշխարհային սերմանապահեստարանում վիրտուալ զբոսանք կարելի է անցկացնել հենց այս պահին։

 

Գոտի-51, ԱՄՆ

Գոտի-51-ը ռազմական բազա է, որը գտնվում է Լաս Վեգասից 133 կմ հեռավորության վրա։ Հենց դրա գաղտնիությունն է հիմք դարձել, որ այս կառույցի շուրջ բազմաթիվ առասպելներ հյուսվեն։ Դրանցից գլխավորները, իհարկե, կապված են այլմոլորակայինների հետ. որոշ մարդիկկարծում են, որ այնտեղ պահվում են այլմոլորակայինների մնացորդներ, որոնք մահացել են Ռոզուելյան դեպքերի ժամանակ։ Այս ամենը ոչ ավելին է, քան շշուկներ։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Գոտի-51-ը նորագույն ամերիկյան ինքնաթիռների փորձարկման վայր է։ Տարբեր ժամանակներում այնտեղ փորձարկվել են «անտեսանելի» F-117-ը և այլ օդանավեր։

Գոտու վրա օդային հաղորդակցությունը արգելված է, իսկ բազային մոտենալ ևս չի ստացվի։ Սակայն նորագույն տեխնոլոգիաների դարում արդյոք դա խնդի՞ր է։ Ամեն դեպքում, արբանյակային լուսանկարները պատկերացումներ են տալիս բազայի մասին, որտեղ, փաստորեն, արտասովոր ոչինչ չկա, միայն անգարներ և այլ ենթակառուցվածքներ։

2013 թ. Կենտրոնական հետախուզական վարչությունը բացահայտեց 355 էջից բաղկացած արխիվ՝ դարձնելով այն հասանելի հանրությանը։ Ինչպես և ենթադրվում էր՝ «կանաչ մարդիկ» այնտեղ չկային։ Սակայն կային տվյալներ տարատեսակ թռչող սարքավորումների փորձարկումների մասին։

Լասկոյի քարանձավ, Ֆրանսիա

Այս ցանկում կան նաև մշակութային ժառանգություն համարվող օբյեկտներ, օրինակ՝ Լասկոյի քարանձավը, որը հայտնաբերվել է Ֆրանսիայում 1940 թ.։ Խոսքը գնում է երկրիհարավ-արևմուտքում գտնվող շրջանի մասին։ Քարանձավում հայտնաբերվել են բազմաթիվ գեղանկարներ և փորագրություններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. XVIII-XV հազարամյակներին։ Հնարավոր է՝ դրանք արվել են սոլյուտրեյան մշակույթի ներկայացուցիչների կողմից։ Քարանձավում կան մի քանի միջանցնքեր։ Որմնանկարների մեջ կարելի է նկատել ցլերի, ձիերի, խոյերի, եղնիկների և այլ կենդանիների։

Սակայն ինչու՞ է քարանձավն անմատչելի մարդկանց համար։ Խնդիրն այն է, որ արդեն 50-ական թվականներին այնտեղ օրական 1000 մարդ էր լինում, իսկ դա հանգեցնում էր ածխաթթու գազի մեծ քանակությամբ արտադրման և խոնավության։ Անգին պատկերները փրկելու համար Ֆրանսիայի կառավարությունը սահմանափակեց օբյեկտի հասանելիությունը։ Այնուհետև՝ 1987 թ., հիմնվեց քարանձավի կրկնօրինակը, որն անվանվեց Լասկո II: Այն «օրիգինալից» 200 մ հեռավորության վրա է գտնվում, և նոր պատկերները հնից կարող է տարբերել միայն լավ մասնագետը։

Մորմոնների պահեստարան

Կրոնական կազմակերպությունները սովոր չեն հրապարակելու իրենց գաղտնիքները։ Դրա մասին վկայում է ամերիկյան Սելթ-Լեյք-Սիթիից ոչ հեռու գտնվող Գրանիտե լեռան փաստաթղթերի պահեստարանը։ Այստեղ անհամար փաստաթղեր կան, որոնք պատկանում են Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն։ Հարկ է նշել, որ սա մորմոնիզմի խոշորագույն ճյուղն է հանդիսանում։

Արխիվը հիմնվել է 1965 թ. և գտնվում է 180 մ խորության վրա։ Այն հսկում են զինված անձինք, իսկ յուրաքանչյուր դուռը կշռում է 14 տոննա։ Հասարակ մարդկանց մուտքն այստեղ արգելվում է։