ԱՄՆ նախագահը կողմ է Ռուսաստանի վերադարձին Մեծ ութնյակ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանին վերադարձին Մեծ ութնյակ հաջորդ տարի, երբ ԱՄՆ-ը հյուրընկալելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը: Միացյալ Նահանգների նախագահն այդ մասին խոսել է երեկ Վաշինգտոնում՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպումից առաջ:

«Ես անշուշտ կաջակցեի [Ռուսաստանի վերադարձին]: Շատ ավելի պատեհ է, որ Ռուսաստանը ներսում լինի: Այն պետք է լինի Մեծ ութնյակ, քանի որ շատ բաներ, որոնց մասին մենք խոսում ենք, առնչվում են Ռուսաստանին», – ասել է Թրամփը՝ հավելելով․ – «Եթե որևէ մեկն այդ նախաձեռնությամբ հանդես գա, ես շատ հակված կլինեմ մտածելու հօգուտ դրա»:

Ռուսաստանը դուրս մնաց աշխարհի ամենազարգացած ու ազդեցիկ երկրների Մեծ ութնյակի (G8) հին ձևաչափից 2014 թվականին՝ Ղրիմը բռնակցելուց հետո։ Այժմ Մեծ յոթնյակի (G7) կազմում են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Կանադան և Ճապոնիան: