Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խորանարդ մետր ջուր պակաս է բաց թողնվել

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խորանարդ մետր ջուր պակաս է բաց թողնվել,այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի: Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը», – ասված է վարչապետի գրառման մեջ: