ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:

Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ, ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի մասին՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերների և Արցախի բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքների, նշված է հաղորդագրությունում:

Ազգային զեկույցը պատրաստվել է Արցախի արտգործնախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի Կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում և հասանելի է https://undocs.org/en/A/74/282 հղմամբ: