Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

Երեւանի «Մալաթիա մոլ»-ի տարածքում բռնկված խոշոր հրդեհի վայր էր ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Աշխատասենյակում տեսա, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, շատ ժողովուրդ կա հավաքված, եւ հարկ համարեցի այստեղ գտնվել, գնահատել իրավիճակը եւ, ինչու ոչ, ղեկավարել այն մասով, որը վերաբերում է ոստիկանությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Տեղ հասնելուն պես Օսիպյանը նկատողություններ արեց ոստիկաններին, նրանց հրահանգեց քաղաքացիներին հեռացնել տարածքից ու վտանգավոր հատվածներից, հանդիպեց «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են:

Դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ, օգնում են քաղաքացիներն ու մոլի աշխատակիցները: