Նիկոլ Փաշինյանին «Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ են նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ են նվիրել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նրա օգնական Նաիրի Սարգսյանը:

Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ, երբ վարչապետը լուսանկար էր հրապարակել մարզասրահից, որտեղ մարզվում էր «Բարսելոնայի» մարզաշապիկը հագին, «Ռեալի» երկրպագուները տխրել էին եւ որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ: Սարգսյանը նաեւ ասաց, որ այս պահին մարզաշապիկը դեռ վարչապետի մոտ չէ: Այն նրան կփոխանցի, երբ վերջինս վերադառնա հանդիպումից:

ՀԺ-ին հայտնի է դարձել, որ մարզաշապիկը ձեռք բերել հաջողվել է Իսպանիայում մեր հայրենակցի շնորհիվ, որը լավ կապեր ունի ակումբի հետ: