Սարգիս Ստեփանյանի որդին բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք մարզիկին (տեսանյութ)

Հաշմանդամություն ունեցող ՀՀ ՌՈ մայոր Սարգիս Ստեփանյանի որդին բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք մարզիկին:

Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ մի տեսանյութ է հրապարակել,  որին կից գրել է․ «Չկա ավելի քաղցր բան, քան սեփական որդու հաղթանակը…»

Նշենք, որ ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյանը, մարտական սխրանքներից բացի, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»։

Տեսանյութը ստորև․