Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ռոմա»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ռոմա»: Այս մասին գրում է The Sky Sports-ը՝ հղում կատարելով իտալական աղբյուրներին: Ըստ իտալացի լրագրողների՝ նա իտալական թիմի կազմը կարող է համալրել վարձակալական հիմունքներով:

30-ամյա Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: Նրա փոխարեն էլ «Յունայթեդ» էր գնացել Ալեքսիս Սանչեսը, որն օրերս համալրեց իտալական մեկ այլ թիմի՝ «Ինտերի» կազմը:

Իտալիայում տրանսֆերային պատուհանը փակվում է այսօր՝ սեպտեմբերի 2-ին: Հետեւաբար իտալական ակումբները դեռ կարող են ֆուտբոլիստներ ձեռք բերել: