Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը եղել է ուրբաթ օրը:

Այսօր բուժհաստատությունում սպասում են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, որոնք կոլեկտիվին են ներկայացնելու տնօրենի նոր պաշտոնակատարին:

Թե ո՞րն է եղել նախարարի հրամանի պատճառը, պաշտոնապես դեռ հայտնի չէ: Ոռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակազմը սպասում է Տանանյանի հրաժեշտի ելույթին: Ակնկալվում է, որ այդ միջոցառման ընթացքում շատ հարցերի պատասխաններ պարզ կդառնան: Արմեն Տանանյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: