Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին կնվազի 7-9 աստիճանով

Սեպտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին Հայաստանի առանձին շրջաններում, 7-8-ը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: