5 տարօրինակ սուրճի բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից

  1. Ca phe trung կամ Վիետնամական ձվով սուրճը մատուցվում է Հանոյի գրեթե բոլոր սրճարաններում: Սկզբում հարում են ձվի դեղնուցը և խտացրած կաթն այնքան, մինչև կդառնա հաստ յուղալի խառնուրդ, այնուհետև վերևից լցվում է դառը վիետնամական սուրճը, որն այդ խառնուրդի միջով իջնում է հատակին: Այն ունի շատ նուրբ եփած կրեմի համ:

  1. Սուրճ ծովի աղով

Թայվանում հայտնի սրճարանների ցանցերից մեկի խոհարարները, 85C Bakery Café, մատուցում են սուրճը ծովային աղով, որը 2008 թվականից՝  իր ստեղծումից ի վեր, դարձել է ամենավաճառվող խմիչքը: Այս անսովոր սուրճի տեսակն առաջացել է թայվանցիների՝ մրգերին աղ ցանելու ավանդույթից (սովորաբար այն ցանում են անանասի կամ ձմերուկի վրա: Այդ սուրճի հետ սովորաբար մատուցում են սառույցով աղանդեր,  ցանված եգիպտացորենով և հաց, քսված խոզի մսի կտորներով քաղցր գլազուրով:

  1. Սուրճ տոնիկով

Չնայած որ սուրճի և տոնիկի խառնուրդը կարող է տարօրինակ թվալ, բայց այն մեծ հայտնիություն է վայելում ամբողջ աշխարհում այն մարդկանց մեջ, ում շտապ անհրաժեշտ է թարմանալ: Այն պատրաստելը շատ հեշտ է՝ էսպրեսոն լցնում են տոնիկով և սառույցով լի բաժակի մեջ:

 

 

  1. Սուրճ արևածաղիկով և կարագով

Ասիայում սալորի և արևածաղկի յուղը հաճախ ավելացվում է սուրճի մեջ: Bulletproof Coffeeպն-ին պբդում է, որ սովորական նախաճաշի փոխարեն կարող եք խմել մի սուրճ, և նույնիսկ նիհարել դրանից: Գաղտնիքը պարզ է. Դուք պետք է սուրճի մեջ ավելացնեք  յուղի երկու տեսակ: Այս սուրճը մարդուն ավելի շատ էներգիա կհաղորդի, քան սովորական սուրճը:

  1. Սուրճը պանրով

Kaffeost-ը պանիրը սուրճի մեջ ավելացնելը կամ պանրով սուրճը խմելու շվեդական ավանդույթ է: Լապլանդիայի պանիրը, որը պատրաստվում է Ֆինլանդիայում և Հյուսիսային Շվեդիայում կովերի, այծերի կամ եղջերուի կաթից, սովորաբար ավելացվում է սուրճի մեջ: