«Մեր պայքարն ուղղված է այդ ԼԳԲՏ-ների պապաների դեմ»

«Մեր պայքարն ուղղված է այդ համայնքի անդամների պապաների դեմ, որոնց ներկայացուցիչը մեզանից ձախ կողմում է՝ Եվրոմիության պատվիրակության մասին է, ՄԱԿ-ի մասին է: Նրանք իրավունք չունեն հրահանգներ տալ մեր իրավապահ մարմիններին: Այդ կոչով եւ պահանջով նրանք կասկածի տակ են դնում մեր իրավապահ մարմինների կոմպետենտությունը եւ արդարությունը: Մենք ուզում ենք ցույց տալ պապաներին, այլասերվածության պատվիրատուներին, որ մենք գիտենք, թե իրական պատվիրատուները ովքեր են: Մենք գիտենք, որ ՄԵծ Բրիտանիան մեծ ներդրում ունի այս հարցում, մենք գիտենք, որ Միացյալ նահանգների ներկայացուցիչները ակտիվորեն զբաղված են ԼԳԲՏ համայնքի  քարոզչությամբ: Նամակներ հղելով, մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք գիտենք դուք ովքեր եք»,-ասաց«Հանուն Ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնության ներկայացուցիչ Նորայր Կոստանյանը:

Ակցիայի մասնակիցները, որոնք երեքն էին, պահանջում էին դադարեցնել միջազգային կազմակերպությունների ներխուժումը ՀՀ իրավապահ մարմիններ, ինչպես նաեւ սուվերեն պետություն:

Կոստանյանի խոսքով, այս իրավիճակի մեղավորներն են՝ ինչպես Քոչարյանը, այնպես էլ ՀՀԿ կուսակցությունը: «Քոչարյանը, որովհետեւ 2003թ. հանեց այն օրենքը՝ համաձայն որի քրեական հետապնդում էր իրականացվում ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների կամ քարոզչության համար, իսկ ՀՀԿ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ բավարարել են շահերը այդ ակտիվիստների, դրա համար էլ այդ ժամանակ լռություն է եղել եւ քարոզչություն չի եղել»,-ասաց նա:

Այսօրվա ակցիայի մասնակիցները նշեցին նաև, որ նամակներ են ուղարկելու Արդարադատության  նախարարությանը, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Առողջապահության նախարարությանը, որպեսզի հասկանալու հանցագործություններ կատարելուց հետո, որ քրեակատարողական հիմնարկներում են պատիժը կրելու. «Ոստիկանությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք այլասերները շուտով կկարողանան համալրել ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, մենք հարցում ենք ուղարկել, թե նման մարդիկ առհասարակ զորակոչի ենթակա են, թե ոչ: Եթե ենթական են, այդ զորակոչն ինչպես պետք է կազմակերպվի»: