Միկի՛, Իտալիայում կայֆ ա, չէ՞. Բալոտելին խոսել է հայերեն (տեսանյութ)

Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին հայերենով դիմել է ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Նրան հայերեն խոսել համոզել են քիքբոքսեր եղբայրներ Արմեն եւ Ջորջիո Պետրոսյանները: Տեսանյութը հայտնվել է համացանցում:

«Միկի՛, Իտալիայում կայֆ ա, չէ՞»,- ասում է Բալոտելին:

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում խաղալու է «Ռոմայում»: Նա «Արսենալից» Հռոմ տեղափոխվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը: