Քաղաքապետարանը չի փոխանցել գումարները. «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիա

Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է  «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան:  Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ ապրանքագրերը և կատարողականները:

Արդյունքում «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն ստացել աշխատավարձ, թեեւ իրենց խոսքով, «լավ, թե վատ, բայց աշխատել են»: «Սանիթեք»-ի ղեկավարությունը իր աշխատակիցներին նաեւ չի տեղեկացրել իր հետագա քայլերի մասին: Բողոքողների խոսքով, իրենք աշխատել են օգոստոս ամսին, բայց տեղեկացված չեն եղել, որ ընկերությունը փակվում է: