Եթե Երեւանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչո՞ւ ոչ, հեռու մի տեղ, լանջի վրա թող լինի. Արթուր Մեսչյան

Մենք նախագիծ չենք տեսել, չգիտենք ինչու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երեւանում 71 հարկանի էլիտար շենք կառուցելու նախագծին:

«Բայց ընդհանրապես, եթե Երեւանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչո՞ւ ոչ, հեռու մի տեղ, լանջի վրա թող լինի: Որովհետեւ 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում, նոր մտածողություն է»,-ասաց նա: