Ճապոնիայի կառավարությունն այսօր առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն այսօր առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: «Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ», – հայտնում է գործակալությունը:

Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն: