Հայաստանը և Գերմանիան ստորագրել են ռեադմիսիայի մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կիրարռող արձանագրությունը

ՀՀ արտգործնախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում երեկ ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված Հայաստանի և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: