Վայոց Ձորում ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 21:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 3 մ). տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: