Կստեղծվի 704 նոր աշխատատեղ` 256.000 դրամ միջին աշխատավարձով

Կառավարությունը 3 տարի ժամկետով երկարաձգեց «Արմփաուեր» ՓԲ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում՝

✔️Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում՝ արդի սարքավորումների ձեռք բերելու համար

✔️Երեք տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ` 256.000 դրամ միջին աշխատավարձով (կառուցման շրջանում) և 106 աշխատատեղ` 545.000 դրամ միջին աշխատավարձով (շահագործման ընթացքում)։

#armgov