Apple-ը ներկայացրեց նոր iPhone 11-ի 3 մոդելներ

Երեքշաբթի Apple ընկերությունը ներկայացրեց իր սմարթֆոների 3 նոր մոդելները՝ Կալիֆորնիայում կայացած ամենամյա մեդիա միջոցառմանը։ Այս մասին գրում է Variety-ն։

Apple-ի նորարարություններն են iPhone 11-ը, ինչպես նաև բարձրակարգ երկու մոդելները, որոնք կոչվում են 11 Pro և 11 Pro Max:

Նոր iPhone 11-ը արդյունավետորեն փոխարինում է iPhone XR- ին, որն ընկերության ավելի մատչելի գնով հեռախոսն էր 2018թ-ի մոդելներից: Այն հասանելի կլինի վեց գույներով և կվաճառվի 699 դոլարով, որը հասանելի կլինի առաջիկա շաբաթներին:

IPhone 11 Pro և 11 Pro Max-ը հասանելի կլինեն չորս գույներով և կվաճառվեն  համապատասխանաբար 999  և 1099 դոլարով: Բոլոր երեք մոդելները հասանելի կլինեն նախնական պատվերի համար այս ուրբաթ օրվանից, իսկ խանութները և սպառողներին կհասնեն սեպտեմբերի 20-ին: