«Պողոս Պողոսյանի ականատեսը ո՞վ ա, էն աթաթուրքի երկրպագո՞ւնա»․ Քոչարյանի որդին՝ օտարերկրացու մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ մարդաշատ է։ Մարդիկ բաժանվել են երկու խմբի։ Մի մասը պահանջում է, որ Քոչարյանն ազատ արձակվի, մյուսներն ընդհակառակը՝ կարծում են, որ Քոչարյանը պետք է մնա անազատության մեջ։

Լևոն Քոչարյանը հույս հայտնեց, որ մարդկանց միջև բախում չի լինի, համենայնդեպս հույս ունի, որ ոստիկանությունը դա թույլ չի տա։

Լրագրողներին հետաքրքրեց, թե, արդյո՞ք Ռոչարյանի որդին հորդորել է մարդկանց խաղաղ անցկացնել բողոքի ակցիան։

Լևոն Քոչարյանը չպատասխանելով, թե ճանաչում՞ է արդյոք ովքեր են իր հոր աջակիցները հարցին, միայն նշեց, որ հորդորել է նրանց չտրվել տարատեսակ սադրանքների և ֆիզիկական շփումների չգնալ։

Իսկ ինչ ակնկալիքներ ունի դատավարությունից և հնարավո՞ր են արդյոք նոր բացահայտումներ։

«Այն, ինչ ապացուցելի էր, ապացուցվել է․․․․մարդկանց մոլորեցնում են»,- պատասխանեց նա։

Իսկ ինչ կասի օտարազգի ականատեսի վկայության մասին, որը տեսել է, թե ինչպես են հոր թիկնապահները  սպանում Պողոս Պողոսյանին։

«Ականատեսը ո՞վ ա, էն աթաթուրքի երկրպագունա՞, հա՞, ինձ մոտ շատ մեծ կասկածա առաջացնում, թե իր կերպարը, թե իր սենց հայտնվելը ու մնացածը․․․։ Եթե, ինչ որ խնդիր կա, թող վերաբացեն, թող նայեն։ Մեր հետ էդ ամեն ինչը կապ չունի։ Ինձ թվումա, ինչ որ դժբախտ դեպքա տեղի ունեցել։ Իսկ, եթե ինչ որ հանգամանքներ պարզ չեն մարդկանց, խնդրեմ՝ իրանց ձեռքում ա դատախազությունը, քննչականը, ամեն ինչը, թող գնան ու ինչ որ բան գտնեն»։