Սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին. Ռոբերտ Քոչարյան

«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախատվել են բազմաթիվ անգամներ: Եվ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ խախտման հնարավորություն բաց չեն թողել»:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով իր պաշտպանյալների միջնորդությանը:

Պաշտպանները միջնորդեցին անպահաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը:

«Միայն կավելացնեմ, որ այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախատվել են բազմաթիվ անգամներ: Եվ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Ոնց որ մեքենա քշես, ճանապարհով 10 փոս կա, 10 փոսով անցնես:

Խախտումներն այնքան շատ են, եւ սա սիստեմիկ բնույթ է կրում: Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է, եւ սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում նախագահ է եղել: Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշումներ անել… դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես մեկնաբաես: Հիմա սա է վիճակը: Իմ տպավորությամբ՝ սա Հայաստանի Հանրապետության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին եւ այս գործը ունենալու է իր բացասական եւ դրական հերոսներին. ես չեմ պատկերացնում՝ ովքեր են լինելու դրա բացասկան հերոսները: Տվյալ դեպքում դուք այն անձնանվորությունն եք, որը գրում է եւս մեկ էջ այս քրեական գործի պատմության: Թե ինչպիսն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է լինելու ձեզնից: Ես ուրիշ բան չունեմ ավելացնելու»,- հայտարարեց Քոչարյանը: