Երբ ճանապարհներին տեսնում ես այս կարճ ժամկետներում վերանորոգման աշխատանքների ծավալները , պատկերացնում ես, թե անցած 20֊25 տարիների ընթացքում ինչ աստիճան են լափել

Արթուր Սակունցը գրում է .

«Երբ ճանապարհներին տեսնում ես այս կարճ ժամկետներում վերանորոգման աշխատանքների ծավալները, որն արվում է առանց Համաշխարհային բանկի կամ որևէ այլ միջազգային ֆինանսների միջոցներով, պատկերացնում ես, թե անցած 20֊25 տարիների ընթացքում ինչ աստիճան են լափել, և այդ լափած միջոցներով կարելի էր հանրապետության բոլոր ճանապարհները բարեկարգ տեսքի բերել, ակամա պոռթկում ես. դեռ համարձակվում եք ծպտուն հանե՞լ այ տականքներ, փորձում եք ինչ որ հարցեր բարձրացնել, դժգոհել, քննադատե՞լ։

Ախր ոչ միայն բյուջեն եք լափել, այլև միջազգային ներդրումներն եք լափել, այ անկուշտ ագահներ։

Ձայններդ կտրեք ու վեր ընկեք տեղներդ։
Մի ամբողջ պետություն եք լափել, կերել, աղքատացրել, ոչնչացրել կրթությունը, գիտությունը, տնտեսությունը, միայն Ձեր անձնական բարեկեցության համար։

Եվ այսքանից հետո դրանց՝ պետությունը զավթելու հանցավոր գործունեությանը գնահատակ չտալ կամ ուշացնել, անընդունելի է։»