Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Վեհարանը հիմնանորոգվել է գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։

Վեհարանի հմնարկեքի արարողությունը կատարվել է 1910 թվականի հունիսի 6-ին Մատթեոս Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են 1914 թվականի՝ Տ. Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ: