Օտարերկրացիները խանութից գումար էին հափշտակել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժանում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Գայի պողոտայի խանութներից մեկում երկու օտարերկարցի ՀՀ դրամին ծանոթանալու պատրվակով մոտեցել են դրամարկղին, նրանցից մեկն ուսունասիրելու համար գումար է վերցրել և չարաշահելով հոր վստահությունը` հափշտակել 120.000 դրամ:
Ոստիկանները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ նշված հանցագործությունը կատարել են ԻԻՀ երկու քաղաքացի մեկը `52, մյուսը 39 տարեկան:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում, կասկածվողները Սիմոն Վրացյան փողոցում հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նրանք խոստովանել են կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: