Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը:

Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան: